Armsport.am-ը գրում է.

UFC 264 մրցաշարի բոլոր տոմսերը, որը տեղի կունենան Լաս Վեգասում հուլիսի 11-ի գիշերը (Երևանի ժամանակով), վաճառվել են, հայտնում է UFC-ի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ մրցաշարի բոլոր 20,800 տոմսերը, որի հիմնական իրադարձությունը կլինի ամերիկացի Դուստին Պորիեի և իռլանդացի Քոնոր Մաքգրեգորի երրորդ մենամարտը, վայրկյանների ընթացքում սպառվել են:
 
Ավելի վաղ UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հայտարարել էր, որ T-Mobile Arena- ն, որտեղ անցկացվելու է մրցաշարը, 100%-ով լի կլինի: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով Նևադա նահանգի իշխանությունները հանդիստաեսներին արգելել են մասնակցել ցանկացած միջոցառման:
 
«Boom! Կհանդիպենք Վեգասում », – գրել է Ուայթը թվիթերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել