Կենդանական աշխարհը բազմազան է, և շատ կենդանիների արտաքինների միջև հաճախ հնարավոր է նմանություններ գտնել։ Հնարամիտ չինացիներն ընդհանրություն են գտել շան և առյուծի միջև, ապա այդ հանգամանքն օգտագործել կենդանաբանական այգում։

Չինական Սիչան քաղաքում գործում է կենդանաբանական այգի, որը վերջերս է հայտնի դարձել մի զավեշտալի պատմության շնորհիվ։ Պատկերացրեք՝ քայլում եք այգու տարածքում, նայում եք կենդանիներին և մոտենում եք այն վանդակին, որտեղ գտնվում է առյուծը։ Նայում եք առյուծին և հասկանում, որ ինչ-որ բան այն չէ։

Բանն այն է, որ կենդանաբանական այգու աշխատակիցներն առյուծի վանդակում տեղավորել են ոսկեգունյ ռետրիվերի։ Նրանց խարդախությունը բավականին արագ ջրի երես դուրս եկավ, սակայն աշխատակիցներն իրենց չկորցրին և հայտնեցին, որ պարզապես սխալմունք է տեղի ունեցել։ Այո, նրանք հսկայական կատվին շփոթել էին ոչ այնքան մեծ շան հետ։ Ու՞մ հետ չի պատահում։ Խնդիրը նկատել է կենդանաբանական այգու հերթական այցելուներից մեկը, որն իր երեխայի հետ ուսումնասիրում էր կենդանիներին։

Այգու աշխատակիցը հայտնել է, որ վանդակում իսկապես առյուծ է ապրել, սակայն վերջերս կենդանուն տեղափոխել են, իսկ ցուցանակը մնացել է։ Այցելուն վրդովված էր, սակայն ոչ թե խաբեության պատճառով, այլ պարզապես չգիտեր՝ ինչպես բացատրի իրավիճակն իր երեխային։

Դեպքն իսկապես կարելի էր շփոթմունքի արդյունք համարել, սակայն զավեշտալի է այն հանգամանքը, որ Չինաստանում նման բան առաջին անգամ չի տեղի ունենում։ Այսպես, մեկ ամիս առաջ մեկ այլ կենդանաբանական այգում ռոտվեյլերին ներկայացրել էին գայլի փոխարեն։ Ուհան քաղաքում ևս նույն շանը գայլի վանդակում են տեղավորել։

Երբ դա նկատել են այցելուները, այգու աշխատակիցները հայտնել են, որ գայլի համար միայնակ մնալը ձանձրալի է, այդ իսկ պատճառով որոշվել է նրա վանդակում նաև շանըտեղավորել։ Իսկ գայլը ցերեկները քնում է, այդ իսկ պաճառով այցելուները կարողանում են միայն շանը տեսնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել