Մարդկության պատմությունը տեղեկություններ է պարունակում երկու տարածքների մասին, որոնք հայտնի են եղել դեռևս անտիկ ժամանակներում։ Դրանցից մեկն Ատլանտիդան է, մյուսը՝ Հիպերբորան։ Համարվում է, որ այս պետությունները զարգացվածության բարձր աստիճան են ունեցել։ Հիպերբորեան գտնվում էև մոլորակի հյուսիսային հատվածում՝ մոտավորապես այնտեղ, որտեղ այսօր գտնվում է Ռուսաստանը։

Ինչպես Ատլանտիդայում, այստեղ ևս ապրել են գերմարդիկ։ Վերջիններս միստիկ կերպարներ են, որոնք բանականության բարձր մակարդակ են ունեցել, տիրապետել են տելեկինեզին և ապրել են հավետ։

Երկրի անվանումը թարգմանաբար նշանակում է «Բորեայից այն կողմ գտնվող»։ Այդպես էին անվանում հյուսիսային քամին։ Հին հունական առասպելներում նշվում է, որ հենց յստեղ է ծնունդ առել Փեբեն՝ արևի աստծու մայրը։

Մ.թ.ա. VII դարում մի խիզախ հույն որոշեց ուսումնասիրել զարմանալի հյուսիսային պետությունը։ Համաձայն լեգենդի՝ նա կարողացել է հասնել մինայն մինչև ժամանակակից Ուրալի տարածք, ապա ճանապարհը կտրել է հսկայական օվկիանոսը։ Հետագայում ճանապարհորդը գրել է իր ճանապարհորդության մասին, սակայն որոշ կոորդինատներ անորոշ են եղել։ Հիպերբորեան շարունակում էին փնտրել։

Հիպերբորեան հին հույների մոտ հիացմունք էր առաջացնում, իսկ հռոմեացիները, ընդհակառակը, խուճապահար վախենում էին դրանից։ Նրանք երկրի բնակիչներին համարում էին դաժան բարբարոսներ, որոնք միայն հանցագործություններ կատարելու են ունակ։

Այս պետությունն սկսել են Ռուսաստանի հետ ասոցացնել XV դարում, ինչին երկու իրադարձություն է նպաստել։ Առաջին՝ թուրքերը նվաճել էին Կոստանդնուպոլիսը և քաղաքից դուրս բերել անտիկ պատմաբանների աշխատությունները, որոնցում պատմվում էր, ու Հիպերբորեան գտնվել է Եվրասիայի հյուսիսում։ Երկրորդ՝ այդ խահին Ռուսիան ազատագրվել է թաթարական լծից. Եվրոպայում նոր պետություն է ի հայտ եկել, որն անվանվել է Մոսկովիա։ Այդ ժամանակ բոլորը կարծում էին, որ դա Հիպերբորեան է։ Սակայն հետագայում բոլորը հասկացան, որ այստեղ ապրում են հասարակ մարդիկ և որ պետությունը առնչություն չունի Մոսկովիայի հետ։ «Որոշվեց», որ խորհրդավոր Հիպերբորեան գտնվում է ավելի հյուսիսում։

Վերջին, սակայն դեռևս ոչ հավաստի տվյալների համաձայն՝ Հիպերբորեան գտնվում է Կոլայի թերակղզում։ Այստեղ արտասովոր գտածոներ են ի հայտ եկել՝ հսկայական քարե գնդեր, որոնք դասավորված են գիշերային երկնքի տեսքով։

Նախորդ դարի 20-ական թվականներին գիտնական Ալեքսանդր Բարչենկոն ուսումնասիրեց վերոնշյալ վայրը և վստահ էր, որ այնտեղ մի ժամանակ գոյություն է ունեցել հնագույն քաղաքակրթություն, որը դարձել է ժամանակակից մադկանց «նախապապը»։

Կոլայի թերակղզին հատուկ ուշադրության է արժանացել 90-ական թվականներին։ Բարչենկոյի հետևորդները փորձում էին գտնել ապացույցներ առ այն, որ Հիպերբորեան հենց այնտեղ է գտնվել։ Ճշմարտացի տեղեկություններ դեռևս ի հայտ չեն եկել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել