Armsport.am-ը գրում է․

Mundo Deportivo-ի հաղորդմամբ, «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին ամռանը կարող է տեղափոխվել «Մառախլապատ Ալբիոն»: 27-ամյա պաշտպանի ծառայությունները հետաքրքրում են «Արսենալին», «Լիվերպուլին» ու «Մանչեսթեր Յունայթեդին»:

.«Բարսելոնան» պատրաստ է ամռանը բաժանվել ֆրանսիացի պաշտպանից: Նա մտնում է այն ֆուտբոլիստների ցանկում, որոնցից «Բարսան» պատրաստ է հրաժարվել, իսկ տրանսֆերը գնահատվում է 10 մլն եվրո:

Ումտիտին «Բարսելոնա» է տեղախոխվել 2016 թ-ին՝ «Լիոնից»՝ 25 մլն եվրոյի դիմաց: Իսպանիայի Լա լիգայի նախորդ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 13 խաղի, իսկ ընթացիկ մրցաշրջանում՝ 10 հանդիպման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել