Aysor.am-ը գրում է.

Բացառված է, որ ես աշխատանքների ընթացքում քննարկեմ միջանցքի հարց, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ արձագանքելով Զանգեզուրի միջանցք վերադառնալու վերաբերյալ պաշտոնական Բաքվի հայտարարությանը։

«Այո՛, միջանցք բառն ընդունված է օգտագործել որպես տրանսպորտային ուղի, բայց հենց այդ կապակցությամբ էլ շեշտում եմ, որ նույնիսկ որպես տրանսպորտային ուղի չի քննարկվելու նման որևիցե մի հարց։ Մենք քննարկում ենք ուղիներ, որոնց իրավական կարգավորումն իրականացվելու է բացառապես ԱՊՀ երկրների կազմակերպության իրավական բազայով, միջազգային պայմանագրերով և կոնվենցիաներով, որոնց ՀՀ-ն միացած է», - ասաց Գրիգորյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել