ArmLur.am-ը գրում է.

Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարանի ամբիոնն օգտագործեցին բանակի, զինվորի մասին գովաբանող արտահայտություններ անելու  եւ կրկին նախկիններին մեղադրելու համար, թե թալանել են այն: Այդ պատգամավորների թվում ուշագրավ էր հատկապես Վաղարշակ Հակոբյանի ելույթը, որը իր ելույթը համեմեց մունաթով եւ կիսագողական բառապաշարով:

Սակայն նկատենք՝ բանակից, այն թալանելուց, ղեկավարելուց եւ սխալներից խոսում է մի մարդ, որն անգամ պատկերացում չունի, թե ինչ է այն եւ մեկ օր անգամ զինված ուժերում չի ծառայել: Ազգային ժողովի պաշտոնական կայքում տեղադրված կենսագրության մեջ եւս առկա չէ նրա ծառայած լինելու մասին տվյալ եւ, երբ նա պետք է իր պարտքը կատարել հայրենիքի հանդեպ, նա պարզապես փախել է եւ ամենեւին կապ չունի՝ ինչ պատճառով չի ծառայել: Սակայն բանակում չծառայած մարդն այսօր խոսում է զինվորների սոված լինելու մասին: Եվ այն, որ բանակը թալանված է եղել, դա գիտեն բոլորը, սակայն երեք տարի իշխանության լինելով հանդերձ, այդ դեպքերից գեթ մեկը բացահայտված չէ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել