Shamshyan.com-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մխիթարյանի կողմից  նյութեր են նախապատրաստվում ապրիլի 13-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:  

Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Վայոց Ձորի մարզի բնակիչ. 17-ամյա Դավիթ Կ.-ն իր վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր–Ագարակաձոր ճանապարհի  2-րդ կմ հատվածում բախվել է բեռոնե արգելապատնեշին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Դավիթ Կ.-ն, ուղևորներ, Վայոց Ձորի մարզի բնակիչներ, 16-ամյա Արթուր Բ,-ն և  17-ամյա Տիգրան Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եգեգնաձոր» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել