Ժամանակակից մարդու համար դժվար է պատկերացնելը սեփական կյանքն առանց բջջային հեռախոսի կամ սմարթֆոնի, առավել ևս՝ էլեկտրականության և տրանսպորտի: Սակայն աշխարհում գոյություն ունեն մարդկանց համայնքներ, որոնց ներկայացուցիչները սեփական ցանկությամբ հրաժարվել են քաղաքակրթության առաջարկած բարիքներից: 

XVI դարի գերմանացի աստվածաբան Մենո Սիմոնսի հետներդներին ընդունված է անվանել մենոնիտներ: Նրանց մեծ մասն ապրում է Հյուսիսային Ամերիկայի տարածքում, ինչպես նաև Աֆրիկայում և Ասիայում: Քիչ թվով մենոնիտներ հանդիպում են նաև եվրոպական երկրներում: 

Այս մարդկանց կյանքի գլխավոր կանոնը բռնության չդիմելը և պացիֆիզմն է: Ձեռքում զենք վերցնել թույլատրվում է բացառապես որս կատարելու և սնունդ հայթայթելու նպատակով: Պատերազմներ տեղի չեն ունենում, բանակ չկա: Բնակիչները զբաղված են հողագործությամբ, անասնապահությամբ, տնային տնտեսությամբ և երեխաների դաստիարակությամբ: 

Համայնքի ներկայացուցիչները մեկուսի կյանք են վարում և կտրականապես մերժում տեխնիկական յուրաքանչյուր գործընթաց: Չեն օգտագործում էլեկտրականություն, բջջային կապ և համացանց: 

Տները կառուցում են սեփական ուժերով: Շինարարական պարագաները ձեռք են բերում կաթ, միս, պանիր և հաց վաճառելիս ստացված գումարով: 

Քաղաքակրթությունների հետ հաղորդակցվում են բացառապես քաղաքի ղեկվարի միջոցով, որը նաև կազմակերպում է առևտուրը: Բնակիչներն ունեն հագուստի կրման կանոններ, բայց ոչ խիստ դրես-կոդ: Հագուստի կտորները պետք է լինեն բնական, միատոն: Կանանց զգեստները պետք է հասնեն մինչև հատակ և լինեն փակ: Տղամարդկանց հագուստի գլխավոր հատկանիշը հարմարավետությունն է: 

Ժամանցային ծրագրեր մենոնիտների մոտ չկան. նրանք չեն լսում երաժշտություն, ալկոհոլ հազվադեպ են օգտագործում: Կյանքն անցկացնում են աշխատելով և աղոթելով: 

Ամուսնանալ կարող են միայն համայնքի անդամների հետ: Մինչամուսնական սիրավեպերն ու ֆլիրտը պարզապես անթույլատրելի են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել