Armsport.am-ը գրում է․

Լոնդոնի «Տոտենհեմի» կիսապաշտպան Էրիկ Լամելան մոտ է Իտալիա վերադառնալուն:

Օրեր առաջ քննարկվում էր «Միլանի» տարբերակը, սակայն այժմ հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է կայանալ Նեապոլում, հաղորդում է Corriere dello Sport-ը:

Հաղորդվում է, որ Լամելայի տրանսֆերն առաջնային է «Նապոլիի» սեփականատիրոջ համար: Տրանսֆերի արժեքը գնահատվում է 16 մլն եվրո:

«Տոտենհեմի» հետ գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2022 թ.: Ընթացիկ մրցաշրջանում Լամելային շարունակաբար խանգարում են վնասվածքները:

Հիշեցնենք, որ Լամելան նախկինում հանդես է եկել «Ռոմայի» կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել