Armsport.am-ը գրում է․

«Ատալանտայի» դարպասապահ Պյեռլուիջի Գոլինին մտադիր է այս ամառ փոխել ակումբային գրանցումը, գրում է Football Italia-ն:

2021/22 մրցաշրջանում 26-ամյա դարպասապահը, որը մեկ տարի առաջ անվիճելի թիվ մեկն էր Գասպերինիի թիմում, ստիպված է կիսել պարտականությունները 28-ամյա Մարկո Սպորտիելոյի հետ: Գոլինին գոհ չէ խաղային պրակտիկայի այդպիսի ծավալից, և նա պատրաստվում է ամռանը տեղափոխվել այլ ակումբ:

Դարպասապահի հետ կապված իրավիճակին այս պահին ուշադիր հետևում են «Միլանն» ու «Ռոման»:

Հիշեցնենք, որ Գոլինին 1 հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել