Tert.amLife-ը գրում է

Տիկ-տոկից լսարանին հայտնի Լարան՝ Լարիսա Սարգսյանը, հավելվածում գրանցվել է մեկ ամիս առաջ, կարողացել է կարճ ժամանակահատվածում հետևորդներ հավաքել և արդեն ունի 32.000 հետևորդ: Լարայի տեսանյութերի դիտումները տատանվում են 40-600.000-ի սահմաններում: Tert.am Life-ի հետ զրույցում Լարան պատմել է հավելվածում գրանցվելու պատճառի, իր հաջողության, մատուցած կոնտենտի, քննադատությունների և ստացած առաջարկների մասին:

Լարան 24 տարեկան է, ծնվել է Երևանում, 11 տարեկանում տեղափոխվել Ուկրաինա, այնտեղից էլ Ֆրանսիա, որտեղ ապրում է արդեն 7 տարի: Նրա խոսքով՝ պատահական է որոշել հավելվածում գրանցվել, չի պատկերացրել, որ կարճ ժամանակահատվածում այդքան հետևորդ կունենա:

«Տիկ-տոկի էջս բացել եմ մեկ ամիս առաջ, քանի որ իմ անձնական կյանքում բարդ ժամանակաշրջան էր: Մտածեցի, որ հավելվածն ինձ դրական էներգիա կտա ու տվեց: Կոնտենտս, հիմնականում, հումորային է, որովհետև ապրում եմ Ֆրանսիայում, կարոտում եմ իմ ժողովրդին, ուզում եմ այսպես շփվել նրանց հետ: Հաճախ եմ «Կիսաբաց լուսամուտներ» նախագծից նմանակումներ անում, դրանք բավականին շատ արձագանքների են արժանանում: Առաջին նմանակումս արել եմ «Աշոտիկ» երգի ներքո, ռաբիս ոճով հագնվեցի, նմանակեցի և ստացվեց, այդտեղից ամեն ինչ սկսվեց: Այդ տեսանյութը հիմա 105.000 դիտում ունի: Չեմ կարող ասել, որ այդ տեսանյութից հետո հետևորդներս միանգամից ավելացան, ես անընդհատ աշխատում էի, ամեն օր տեսանյութեր էի տեղադրում, փորձում էի էջս ակտիվ պահել: Նույնիսկ սցենար եմ գրում, որոշում, թե որ օրն ինչ տեղադրեմ»,- պատմեց նա:

Ըստ Լարայի՝ հավելվածում ներկայանում է մի քանի կերպարով: «Դրանցից մեկը «գլամուր» աղջկա կերպար է, դաստիարակչական բնույթ է կրում: Օրինակ, նա ինքնավստահ խոսում է, հետո տան տնտեսուհին գալիս է և սուրճը լցնում նրա վրա: Ուզում եմ ասել, որ պետք չէ այդպիսին լինել ու ավելորդ ինքնավստահություն ունենալ: Ունեմ կերպար, որն ուտեստ է պատրաստում, բայց ագրեսիվ ձևով: Անկեղծ ասած, այդ տեսանյութի նախնական տարբերակը շատ վաղուց տեսել եմ ռուս տիկտոկերի մոտ, բայց նրա դեպքում միայն խոսքն էր ագրեսիվ: Իմ դեպքում և՛ ագրեսիվ խոսում եմ, և՛ պատրաստում: Այդ տեսանյութն ունի 600.000-ից ավելի դիտում՝ չնայած շատ վատ մեկնաբանություններ կային: Մարդիկ հարցնում էին՝ ինչո՞ւ եմ ուտելիքի հետ այդպես վարվում, շատերը երազում են ուտել, բայց նրանք պետք է հասկանան, որ սա ուղղակի կերպար է»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել