Armsport.am-ը գրում է․

Calciomercato- ն հայտնում է, որ իտալական մի շարք ակումբներ ցանկանում են Ա Սերիայի նախագահ Պաոլո Դալ Պինոյի հրաժարականը:

«Ինտերը», «Յուվենտուսը», «Նապոլին», «Լացիոն», «Ատալանտան», «Ֆորենտինան» և «Վերոնան» պաշտոնապես բողոքել են ներկայացրել առաջնության մարքեթինգային գործունեության և հեռուստատեսային իրավունքների եկամուտների բաշխման դեմ: Միևնույն ժամանակ, դժգոհ ակումբների ցուցակը չի սահմանափակվում այս «յոթնյակով», և իտալական մյուս ակումբները ևս կմիանան այդ բողոքին:

Իտալական ակումբները կորուստներ են կրում համաճարակի ընթացքում, և շատերը մտադիր են վնասի փոխհատուցում պահանջել դատարանի միջոցով, քանի որ, նրանց կարծիքով, Ա Սերիայի ղեկավարությունը ի վիճակի չէր կազմակերպել լիգայի օպտիմալ գործունեությունը ներկա իրողություններում:

Վերջին կաթիլը, որը լցրեց դժգոհ ակումբների համբերության բաժակը, Իտալիայի ֆուտբոլի իշխանությունների համաձայնությունն էր `Հռոմում Եվրո-2020-ի հանդիպումներ անցկացնել հանդիսատեսով, որն ըստ ակումբների, տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի ճնշման ներքո, չնայած այն բանի, որ ոչ ոք չի պլանավորում երկրպագուներին թողնել առաջնության հանդիպումներին, որը ակումբներից շատերի եկամտի հիմնական աղբյուրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել