Tert.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի ուշադրությունը հրավիրեց Hetq.am-ի հրապարակմանը, որում անդրադարձ էր եղել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանին, որը, ըստ հոդվածի, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և նրա նախկին խորհրդական Դավիթ Մանուկյանի ընկերն է։ Բացի դրանից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է:

Հիշեցնենք, որ «Հետք»-ի Կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերներն ու նրանց ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ 

«Դուք ի՞նչ գնահատական եք տալիս այս խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունքին: Դուք այն իշխանությունն եք, որ պետք է բացառեիք սա, բայց մենք տեսնում ենք լրիվ հակառակ պատկերը ձեր գերատեսչության ներքո»- ասաց Արմեն Եղիազարյանը:

Սուրեն Պապիկյանն արձագանքեց.«Դուք էլ Էդմոն Մարուքյանի ընկերն եք, այդ ի՞նչ խայտառակ բան է ստացվել, դուք նույն ֆրակցիայի պատգամավոր եք, քաղաքականությունը ու նաև վստահությունը սրա հիման վրա է, այստեղ խնամի, ծանոթ, բարեկամ սկզբունք չկա: Մրցութային կարգին համապատասխան մրցույթներ են իրականացվում։ Ո՞վ է մասնակցել, որ պարտվել է, ո՞ւմ են փորձել օգնել, եթե հանիրավի բան է եղել, ո՞ւմ են բողոքել, որտեղ են բողոքել, եթե այս հարցերի պատասխանը կունենաք և կպարզվի, որ իմ գերատեսչությունում տեղի է ունենում մի պրոցես, որտեղ խնամի, ծանոթ սկզբունքի հիման վրա մեկին առավելություն են տալիս, մյուսին ոչ, այդ ժամանակ էլ կխոսենք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել