Armenpress.am-ը գրում է.

Իրանի իշխանություններն ունակ են սկսելու ուրանի հարստացումը մինչեւ 90 տոկոս: Ապրիլի 15-ին այդ մասին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Արդեն այսօր մենք կարող ենք իրականացնել ուրանի հարստացումը մինչեւ 90 տոկոս»,- ասել Է նա: Ըստ որում նախագահը հավելել Է, որ «Իրանը չի ձգտում ստեղծելու միջուկային ռումբ»: Քաղաքական գործչի ելույթը հեռարձակել Է Իրանի պետական հեռուստատեսությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել