«Երկարաժամկետ ներդրումային առումով պատկերացրեք, եթե պարզվի, որ Հայաստանն ունի երկաթուղի, երկաթուղին բացվի և Հայաստանում օրինակ կարելիա ստեղծել պղնձաձուլարան, որի գինը … վերջին քսան տարում շարունակական աճում է և դրա համար կան կոնկրետ պատճառներ. աշխարհը ներքին այրման շարժիչներից անցումա կատարում դեպի էլեկտրոմոբիլներ, որի շարժիչի կարևորագույն կոմպոնենտը պղնձալարն է: Հիմա, եթե պարզվի, որ կա հնարավորություն Հայաստանում ունենալ պղնձաձուլարան, իսկ դա երկաթուղու հետ կապվածա այնքանով, որքանով որ պնղձի ձուլմանը զուգահեռ ձևավորվում է մեծ քանակությամբ ծծմբաթթու, որի հետագա կառավարումն անգամներով ավելի հեշտ է իրականացնել, եթե կա երկաթուղային հաղորդակցություն: Մենք սրանով, ըստ էության, սկսում ենք մի նոր Խորհրդային Հայաստանի տնտեսական ցիկլին համարժեք ցիկլի ներդրում: Որովհետև եթե մենք ոչ թե հանքաքար ենք արտահանում, այլ ձուլում ենք պղինձ: …. Եթե էդ պղնձի ձուլակտորները ներքին արտադրության ցիկլեր են բացում, որպես ավանգարդ, և կողքից նաև այլ ոլորտներ բնականաբար զարգանում են և սա միանգամից փոխում է ներդրումային միջավայրը ՀՀ-ում: Սա իր հերթին նշանակումա, որ մենք էներգետիկ պահանջարկի էական ավելացում ենք ունենում: Սա նշանակումա, որ էներգետիկ պահանջարկի էական ավելացման պարագայում մենք կարող ենք տնտեսական առումով լրջորեն քննարկել նոր ատոմակայանի կառուցումը…»
Ներկայացվածը ԱԺ-ում ներդրումների խթանմանն առնչվող հարցին Փաշինյանի պատասխանից հատված է:
Մի կողմ թողնենք, որ ներդրումների ներգրավմանը խանգարող հանգամանքներից մեկն էլ, հիմա, փաստորեն, երկաթուղու բացակայությունն է:
Այլ կարևոր հանգամանք:
Նախ. եթե Փաշինյանի պատասխանում հնչեցրած պատճառահետևանքային երկար շղթայով էներգետիկ պահանջարկի էական ավելացումից հետո է ենթադրվում նոր ատոմակայան կառուցելու հարցի քննարկումը, ապա ինչպե՞ս է այդ առաջարկն արդեն իսկ արվել Մոսկվայում …
Իսկ վերոնշյալ պատասխանից արդյո՞ք չենք կարող հետևություն անել, որ ՌԴ-ն չի արձագանքել նոր ատոմակայան կառուցելու՝ Մոսկվայում արված առաջարկին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել