Սպիտակ տունը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցը կառուցողական է ստացվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցում նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին:

«Նախագահ Բայդենի մոտ երեկ կառուցողական հեռախոսազրույց է ստացվել Վլադիմիր Պուտինի հետ»,- նշել է Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է Մոսկվայի հետ կայուն և կանխատեսելի հարաբերություններ հաստատել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել