Armenpress.am-ը գրում է․

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերը դուրս բերելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ղանին գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Այսօր ես հեռախոսազրույց եմ ունեցել նախագահ Բայդենի հետ, որի ընթացքում քննարկել ենք Աֆղանստանից սեպտեմբերի սկզբին ԱՄՆ զորքերը դուրս բերելու մասին որոշումը: Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունը հարգում է ԱՄՆ-ի որոշումը»,- ասված է գրառման մեջ:

Ղանին նշել է, որ Աֆղանստանի անվտանգության և պաշտպանության ուժերն ամբողջովին պատրաստ են պաշտպանել իրենց հայրենիքն ու ժողովրդին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել