Նիկոլ Փաշինյանի այսօրվա ու, առհասարակ, տեքստերը վերլուծելու իմաստ չունի։
Ամեն ինչ շատ պարզ է՝ սկսած ընտրած թիրախներով և վերջացրած հնչեցրած «հիմնավորումներով», «փաստերով»։
Միայն այսօրվա՝ որպես «զոհ» ընտրված քաղաքական և ռազմական գործիչների թեման, պետք է ոմանց մտածելու առիթ տա։
Նիկոլը «տոռմուզներ» չունի և նրա հետ որևէ ձևով համագործակցող, աշխատող բոլոր ուժերն ու դեմքերը (նաև թիմակիցները) պետք է իմանան՝ ինչ որ պահի հերթով բոլորդ նավից դուրս է շպրտելու։
Դա չի հասցնելու անել քաղաքացին, բանակը, ընդդիմությունը, դա անկասկած անելու է Նիկոլը։
Ինչ ասեմ՝ դա ձեր ընտրությունն է, պատրաստվեք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել