Armsport.am-ը գրում է.

Այժմ «Յուվենտուսի» ղեկավարության և ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև բավականին բարդ իրավիճակ է: Փաստն այն է, որ «ծեր սենյորան» կազմի վերակազմավորում է նախատեսում, որպեսզի կրկին հասնի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, բայց դա ժամանակ է պահանջում, ինչը պորտուգալացին չունի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ CR7-ը կհեռանա «սև-սպիտակների» ճամբարից, եթե նրանք չկարողանան մասնակցել Չեմպիոնների լիգային:

Այժմ «Յուվենտուսը» Ա Սերիայի լավագույն 4 թիմերի մեջ է, բայց հինգերորդ տեղից տարբերությունը ընդամենը 3 միավոր է:

Deario AS- ը հայտնում է, որ Ռոնալդուի տրանսֆերը ձեռք բերելու երկու հավակնորդ կա՝ Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն: Հիշեցնենք, որ «սերուցքայինների» ճամբարում Կրիշտիանուն անցկացրել է իր լավագույն տարիները և նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները:

Բայց հարձակվողը հնարավոր է ընտրություն կատարի հօգուտ ֆրանսիացիների, որոնց առաջնությունն ավելի թույլ է: Բացի այդ, պորտուգալացին շահագրգռված կլինի ընդլայնել իր տիտղոսների հավաքածուն՝ հաղթելով Լիգա 1-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 37 հանդիպում բոլոր մրցաշարերում, խփել 32 գոլ ու կատարել 4 գոլային փոխանցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել