Hraparak.am-ը գրում է.

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը քիչ առաջ նորից վեճի բռնվեց լրագրողների հետ, հետո հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը ունի ապագա, ապա ինքն իր ասածի վրա ծափահարեց. «Հայաստանն ու Արցախը ունի ապագա, ծափահարություններ»,-ոգևորված հայտարարեց Սիմոնյանն ու ծափահարեց, ապա հեռացավ:

Հետո նորից եկավ, որ պատասխանի մեր հարցին` թուրքերի՞ հետ ունի ապագա, թե՞ առանց թուրքերի: Սիմոնյանն այստեղ մանիպուլյացիայի դիմեց` հայտարարելով, թե թուրքերի հետ ապագա ունեն նախկինները ու այդպես էլ չնշեց` իրենք այդ ապագան թուրքերի՞ հետ են պատկերացնում, թե՞ առանց նրանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել