Shamshyan.com-ը գրում է.

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Ուշիի ոլորաններում DAF մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, այնուհետև բախվել մի քանի ծառերի, արմատախիլ արել և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻն ՓԾ Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատարի տեղակալ Արտակ Շամիրյանի գլխավորությամբ։

Տեղում են նաև ոստիկանության Աշտարակի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբե Ներսիսյանի գլխավորությամբ։ Արդեն 40 րոպեից ավելի է, Աշտարակի հրշեջ-փրկարարները և Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբի ծառայողները որոնում են վարորդին և, ըստ նախնական տեղեկությունների, փրկարարներն արդեն մոտավոր հայտնաբերել են վարորդի դին, ու հիմա Աշտարակի ոստիկանապետի հանձնարարականով դեպքի վայր է բերվում հատուկ վերամբարձ կռունկ, որպեսզի ավտոմեքենան մի քիչ կարողանան բարձրացնել, որ փրկարարները դին դուրս բերեն տակից։

Ըստ կայքի՝ ավտոմեքենան բարձված է եղել «Նատախտարի» լիմոնադով և գարեջրով և այն ամբողջովին թափված է ողջ տարածքում, ավտոմեքենան էլ վերածվել է մետաղե ջարդոնի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել