Սեուլում անցկացվում է Street Noise կոչվող փողոցային արվեստի ցուցադրությունը, որի ընթացքում աշխարհի տարբեր կետերից եկած նկարիչները հնարավորություն են ստանում ցուցադրելու իրենց ունակություններն ու աշխատանքները։ Սակայն այս անգամ ցուցադրություննաշխարհին հայտնի է դարձել մի միջադեպի շնորհիվ, որի հերոսը երիտասարդ մի զույգ էր։ Ցուցադության երկու հյուրերը պատահաբար փչացրել են JonOne կեղծանունը կրող նկարչի կտավը։ Վերջինս արժեր 500 հազար դոլար։

Քանի որ կտավը մեծ չափսեր ուներ, այն ապակով պատել հնարավոր չէր եղել։ Արվետի գործի կողքին դրված էին այն գոծիքները, որոնց օգնությամբ այն ստեղծվել էր։ Պատկերացրեք՝ ժամանակկաից փողոցային արվեստի ցուցադրության ժամանակ նկատում եք հսկայական կտավ, որի կողքին դրված են տարատեսակ վրձիններ, ներկեր և այլն։ Առանձնապես հետաքրքրաշարժ այցելուները կվերցնեին գործիքները և իրենց հեղինակային լրացումները կանեին կտավի վրա։

Իրականում հենց այդպես էլ պատահել է։ Այցելուներն, առանց երկար մտածելու, վերցրել են վրձինները և կտավի կենտրոնում մուգ կանաչ գույնով գծեր տարել։ Երբ դա նկատել են ցուցադրության կազմակերպիչները, զույգն արդեն հեռացել էր դեպքի վայրից։ Նրանց ճանաչել են տեսախցիկների օգնությամբ և ավելի ուշ ձերբակալել։ Սակայն, բնականաբար, երիտասարդ զույգը դիտավորություն չի ունեցել ժամանակակից արվեսի գործն աղավաղելու, ինչը հաշվի է առնվել, և նրանց ազատ են արձակել։

Նրանց մեղադրանք չի առաջադրվել, ինչպես նաև տուգանք չի նշանակվել։ Փաստորեն՝ բոլոր հյուրերը վստահ էին եղել, որ կտավի վրա հնարավոր է լրացումներ կատարել։ Հենց այս միջադեպի շնորհիվ էլ «Անանուն» կոչվող կտավը մեծ հայտնիություն է ձեռք բերել աշխարհում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել