Pastinfo.am-ը գրում է.

Շիրակի մարզպետարանի աշխատակիցներից մեկը ոստիկաններից պահանջել է «հրել-ջարդելով բացել կառուցի մուտքերը», որոնք ամբողջ աշխատանքային օրը փակ էին պահում Խծաբերդում գերեվարված պահեստազորայինների հարազատները։

«Ուզում էին մեզ հանեին դուրս, բաց չստացվեց»,- «Փաստինֆո»-ին հայտնեց վրդովված հարազատներից մեկը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Շիրակից գերեվարված զինծառայողների հարազատները փակել են Շիրակի մարզպետարանի մուտքերն ու ելքերը` նշելով, որ այն չի բացվի՝ մինչև վարչապետը կամ պաշտպանության նախարարը չգան հանդիպման հենց Գյումրիում։

Մարզպետարանի շենքի մուտքը փակ էր շենքի ներսից և աշխատակիցներին թույլ չեն տալիս ելումուտ իրականացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել