Armsport.am-ը գրում է.

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կպատժվի Ա Սերիայի 30-րդ տուրի՝ «Պարմայի» դեմ խաղում (3-1) իր պահվածքի համար։ Շվեդ հարձակվողն ուղիղ կարմիր քարտ էր ստացել 60-րդ րոպեին այն բանից հետո, երբ ինչ-որ բան էր ասել մրցավար Ֆաբիո Մարեսկեին։

Ինչպես հաղորդում է Ա Սերիայի կայքը՝ 39-ամյա ֆուտբոլիստը «մրցավարի հասցեին հնչեցրած վիրավորանքի համար, որը պարունակել է անհարգալից տոնով քննադատություն» որակազրկվել է 1 խաղով ու տուգանվել 5 հազար եվրոյով։

Այս կերպ, Իբրահիմովիչը չի օգնի «Միլանին» առաջնության մյուս տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել