Armenpress.am-ը գրում է.

ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցները գիտակցաբար Ուկրաինան դարձնում են «վառոդի տակառ»՝ մեծացնելով ռազմական օգնությունը Կիեւին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը:

«Մատակարարումներ կատարվել են, դրանք շարունակվում են: Այդ օգնության ծավալները մեծանում են: ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ի մյուս երկրները գիտակցաբար Ուկրաինան վերածում են «վառոդի տակառի»,-ասել Է նա լրագրողներին: Նա նշել Է, որ տարիներ շարունակ Ուկրաինայի տարածքում «վարժական միջոցառումներ են ընթանում խորհրդականների, հահանգիչների մասնակցությամբ, որոնք տասնյակներով եւ հարյուրներով աշխատում են տարբեր զինափորձարաններում՝ անմիջական եւ բացասական վերաբերմունք ունենալով Ռուսաստանիի անվտանգության նկատմամբ»: Հետխորհրդային տարածքում ծավալվում Է կենսալաբորատորիաների ցանց, հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել