Shamshyan.com-ը գրում է․

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ոստիկանության Սիսիանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 9-ին Սիսիանի  բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով: Այդ օրը՝ ժամը 23:50-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ  «դեմքի և վերին վերջույթների թերմիկ այրվածք երկրորդ աստիճան» ախտորոշմամբ իրենց մոտ են  տեղափոխվել  մի քանի քաղաքացիներ: Ինչպ

ես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի  հերթապահ խումբը, ովքեր պարզել են՝ վիրավորներն են՝ Դարբաս  գյուղի բնակիչ, 23-ամյա Գառնիկ Ջավադյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Հովհաննիսյանը, Սիսիան քաղաքի բնակիչ, 29-ամյա Գոռ Քրիստափորյանը,  իսկ «պարանոցի աջ կեսի դրսային մակերեսի այրվածք 1-ին աստիճան» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Դարբաս գյուղի բնակիչ, 21-ամյա Արման Ջավադյանը:  

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում Դարբաս  գյուղի  1-ին փողոցի թիվ 12 հասցեում գտնվող  «ԱՐՏ» ՍՊԸ-ին պատկանող հեղուկ գազի լցակայանում, ГАЗель մակնիշի ավտոմեքենայից գազալցակայանում տեղադրված գազի տարան լիցքավորելիս անսպասելի կրակի բոց է առաջացել, ինչի հետևանքով էլ նշված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիավորներից Գ. Ջավադյանը  աշխատում է նշված գազալցակայանում՝ որպես գազալիցքավորող, Գ. Քրիտստափորյանը՝ «ԱՐՏ» ՍՊԸ տնօրեն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել