Tert.am-ը գրում է․

Հայաստանի գործող իշխանությունը չունի Հայաստանի և Արցախի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներից մեզ համար բխող մարտահրավերների գնահատում: Այս մասին «Տողերի արանքում» հաղորդաշարի հերթական թողարկման եթերում նշել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:

«Ռուսաստան-ԱՄՆ սրացումն արդեն տեղափոխվում է Ղարաբաղյան գործընթաց, Հարավային Կովկաս, և այսօրվա իրողություններից  ելնելով՝ համանախագահության ինստիտուտի այն համատեղ համագործակցային աշխատանքը դժվար է ակնկալել հետագայում», - նշել է վերլուծաբանը:

Կարեն Բեքարյանի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնության  օրակարգում այսօր շատ մեծ տեղ է զբաղեցնում Արևմուտքի հետ սրացումը, Դոնբասը, Ուկրաինան, և այս ամենի ներքո Ռուսաստանում փորձագիտական, քաղաքական շրջանակները շոշափում են այդ թվում նաև Թուրքիայի հետ գործակցության ներքո Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունավետության հարցը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել