Ռուսաստանը նախազգուշացրել Թուրքիային և այլ երկրներին չնպաստել Կիևի ռազմատենչ տրամադրություններին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Բոլոր այն պատասխանատու երկրներին, որոնց հետ մենք շփվում ենք, Թուրքիան նրանցից մեկն է, մենք խստորեն խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի ռեժիմի մշտական ռազմատենչ հայտարարությունները և զգուշացնում ենք նրանց՝ չսնուցել ռազմատենչ տրամադրությունները»,- ասել է Լավրովը Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների արդյունքներով:

Այսպիսով, ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի Թուրքիա կատարած վերջին այցի լույսի ներքո, ուկրաինական կողմից զենք գնելու քննարկումների ֆոնին, նախարարը մեկնաբանել է այն հարցը, թե Ռուսաստանը արդյո՞ք մտահոգված է Կիևին զենք վաճառելու հարցով: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել