Armeniasputnik.am-ը գրում է.

Տասնյակի հասնող անհետ կորած զինծառայողների և ռազմագերիների հարազատներ այժմ կառավարության շենքի ներսում են։ Նրանք ավելի վաղ հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Վեց ամիս անցել ա, մեր երեխեքի հարցը լուծված չի։ Ով գա, ասի ու իրա գործով ապացուցի, որ իմ երեխու հարցը կլուծի, մինչև վերջին շունչս կկանգնեմ իր կողքը», - ասաց ծնողներից մեկը։

Նա նշեց, որ մեծ հույսեր են կապում վարչապետի հետ հանդիպումից, քանի որ օրեր առաջ նա ընդունել է ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ, որը զբաղվում է գերիների վերադարձով։

«Մուրադովը Փաշինյանի հետ հանդիպել, քննարկել են հարցը, գուցե մեզ էլ նոր բան կասի», - ասաց նա։

Զինծառայողների հարազատները դեմ էին, որ լրատվամիջոցների համար բաց լինի քննարկումը։ Պարզ չէ՝ քանի ծնող է կառավարության ներսում և արդյո՞ք նրանք այնտեղ հանդիպում են վարչապետի հետ։

Նշենք, որ զինծռայողների հարազատների մի խումբ էլ այժմ Բաղրամյան 26-ում է ակցիա իրականացնում։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել