Armsport.am-ը գրում է.

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դժգոհ էր Ա Սերիայի 30-րդ տուրի «Ջենովայի» դեմ խաղում (3:1) իր խաղից:

Վերջին սուլիչից հետո պորտուգալացին նետեց իր մարզաշապիկը խոտածածկի վրա: Ռոնալդուի շապիկը վերցրել է բոլբոյը, բայց Կրիշտիանուն այլևս խաղադաշտում չէր:

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն ասել է, որ Ռոնալդուն դժգոհ է իր ելույթից, իսկ ակումբը իրեն չի տուգանի:

«Նա ցանկանում էր գոլ խփել, քանի որ նա չեմպիոն է և միշտ ցանկանում է իր հետքը թողնել խաղի վրա: Չեմ կարծում, որ ակումբը նրան կտուգանի: Նա մի փոքր հիասթափված էր խաղից, ինչպես մյուս խաղացողները»,- մեջբերում է Պիրլոյին Football Italia-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորտուգալիայի ազգային հավաքականում կազմում Ռոնալդուն ավագի թևկապն էր նետել խոտածածկին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել