Tert.am-ը գրում է.

Թուրքիայի և Իտալիայի միջև դիվանագիտական սկանդալի ֆոնին Թուրքիան դադարեցրել է իտալական Leonardo ընկերությունից 70 մլն եվրոյով (83 մլն դոլար) ուղղաթիռների գնման գործարքը, գրում է la Repubblica հրատարակությունը՝ հիշեցնելով, որ սկանդալի պատճառը Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին օրերս հնչեցրած խոսքերն են։

Թերթի տեղեկություններով՝ թուրքական իշխանություններն Իտալիայի կառավարությունից պաշտոնական ներողություն են պահանջում և չեն պատրաստվում հարաբերությունները բավարարվել դիվանագիտական խողովակներով հասցված պարզաբանումներով։

«Թուրքիայի իշխանությունները սկսել են սպառնալից ազդակներ փոխանցել»,- ասվում է la Repubblica-ի հոդվածում:

Նշվում է, որ այս պահին սառեցվել է ուսումնական ուղղաթիռների գնման 70 մլն եվրոյի գործարքը, որը պետք է ստորագրվեր առաջիկա օրերին։ Նաև նախազգուշացումներ են ստացել երեք այլ իտալական ընկերություններ, որոնց թվում է Թուրքիայում էլեկտրակայաններ կառուցող խոշոր էներգետիկ Ansaldo Energia-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել