Pastinfo.am-ը գրում է․

Հ իշխանությունների օրակարգում չկա Ցեղասպանության միջազգային ճանաչման հարց։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով` Թուրքիան շատ լավ հաշվարկել է, որ ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ իշխանությունների բերանով հայտարարություններ է անում հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման մասին, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը այս հայտարարությունները տպում տանում է Սպիտակ տուն և ասում՝ պարոն Բայդեն մի ճանաչեք Ցեղասպանությունը, մենք հազիվ ունենք պատմականորեն լավ շանս, որպեսզի վերականգնենք մեր հարաբերությունները, ու եթե դուք հիմա ճանաչեք կխանգարի:

«Ստացվում է, որ ՀՀ իշխանություններն ու մեր համայնքն ԱՄՆ-ում տարբեր բաների մասին են խոսում և տարբեր առաջնահերթություններ ունեն: Ընդ որում` ՀՀ իշխանություններն ավելի մոտ են կանգնած Թուրքիայի մոտեցմանը։ ՀՀ իշխանություններն այսօր սկսել են հաշտեցման պրոցես, իսկ դրանով ոչ միայն սեպ է խրվում ՀՀ-ի և Սփյուռքի միջև, այլ նաև, ըստ էության, մենք` որպես պետություն, խոչնդոտում ենք Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, ինչն այսօր տեղի է ունենում ԱՄՆ-ում։ Սա թուրքական պրոցես է, որովհետև կարող էինք գնալ այլ ճանապարհով, բայց գնում ենք հենց այս ճանապարհով»,- նշել է միջազգայնագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել