ՆԱՍԱ-ի Perseverance մարսագնացի հետ Մարս ժամանակ փոքր ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը, որը պետք է կայանար ապրիլի 11-ին, հետաձգվել է: 

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային վարչության հայտարարությունը, առաջին փորձնական թռիչքը կարմիր մոլորակում կիրականացնի ապրիլի 14-ին:

Մարսագնացին ամրացված անօդաչուն մասրիական մակերեսին վայրէջք է կատարել ապրիլի 4-ին: Նույն օրն այն պատկերել էր առաջին լուսանկարները: Այս ընթացքում անօդաչու թռչող սարքը, հաղթահարելով 90 աստիճան տաքությունն՝ ըստ Ցելսիուսի, հաջողությամբ վերալիցքավորել է մարտկոցն իրեն ամրացված արևային վահանակի օգնությամբ:

Առաջին թռիչքի բարձրությունը կկազմի 3 մետր, իսկ թռիչքը կտեևի 20-30 վայրկյան: Հետագա փորձերի ժամանակ նախատեսվում է թռիչքի բարձրությունը հասցնել 5 մետրի:

Ingenuity ուղղաթիռի աշխատանքը հաշվարկված 31 օրվա համար: Մարսում իրականացվելիք թռիչքների ժամանակ այն նկարահանումներ կիրականացնի՝ տեղեկություններ հավաքելով մոլորակի կլիմայական պայմանների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել