Lurer.com-ը գրում է․

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը որոշում է կայացրել մահապատժի ենթարկել կրթության նախարարներից մեկին այն պատճառով, որ իր գերատեսչությունը չի հասել պահանջվող ցուցանիշներին: Այս մասին, Gazeta.ru-ի փոխանցմամբ, հայտնում է Mirror-ը:

Այստեղ խոսքը գնում է «Հեռակա կրթության մասին» օրենքի պայմանների կատարման մասին: Սա, իր հերթին, դանդաղեցնում է «հեռավար ուսուցման քաղաքականության» իրականացման տեմպը:

Բացի այդ, ըստ լրատվամիջոցների տեղեկությունների, որոշման վրա ազդել է այն փաստը, որ նախարարության աշխատակիցները քիչ են արձագանքել տեսազանգերին:

Միաժամանակ, Բարձրագույն կրթության նախարարությունում իրականացված հետաքննության շրջանակներում հայտնի է դարձել, որ մահապատժի ենթարկվածները քննադատել են «կառավարության քաղաքականությունը»:

Պարբերականը պարզաբանում է, որ մահապատժից հետո նախարարության կառավարումը «վերակազմավորել» են և նշանակել նոր բարձրաստիճան պաշտոնյա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել