Tert.am Life-ը գրում է.

Դերասան Ալեքսանդր Բաբասյանը նկարահանվում է ռեժիսոր Ելենա Արշակյանի նոր՝ «Օջախի երգը» նոր հեռուստասերիալում, որի համար արտաքին փոփոխություն է արել։ Երեկ նրա առաջին նկարահանման օրն էր։

Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է ինչպես կերպարանափոխության, այնպես էլ լավագույն դերերը ստանալու, իր խաղի մեջ տարիների ընթացքում եղած փոոխությունների և բացասական դերերն ավելի հետաքրքրությամբ խաղալու մասին։ Նախագծում կնկարահանվի նաև դերասանի որդին՝ կրտսեր Ալեքսանդրը՝ մարմնավորելով հայրիկի մանկությունը։

Տղայիցս լավ որևէ մեկը չէր մարմնավորի իմ մանկությունը

«Չեմ սիրում մի նախագծի ավարտից հետո անմիջապես նկարահանվել հաջորդում։ Որոշել էի հանգիստ վերցնել, բայց առաջարկված դերն այնքան լավն էր, «խարակտերիստիկան» այնքան էր տարբերվում, որ չէի կարող հրաժարվել։ Բոլորը գիտեն, որ ես եմ հիմնականում կերտում իմ դերերը՝ սկսած խոսելուց մինչև հագուստ և արտաքին, սակայն ռեժիսորը, սցենարիստը ևս դեր են խաղում այդ գործընթացում»,– ասաց նա ու հավելեց, որ իրեն մոտիվացրել է նաև այն հանգամանքը, որ նախագծում նկարահանվելու առաջարկ է ստացել նաև որդին՝ կրտսեր Ալեքսանդրը։

«Փոքրիկ Ալեքսանդրը մարմնավորելու է իմ մանկությունը։ Քանի որ նա հանգստի էր մեկնել Եգիպտոս, իր նկարահանումները դեռ չեն կայացել։ Կարծում եմ՝ տղայիցս լավ որևէ մեկը չէր մարմնավորի իմ մանկությունը, 90 տոկոսով իրար նման ենք։ Վստահ եմ, որ իր մոտ շատ լավ է ստացվելու։ Մինչև այս 2 տեսահոլովակում է նկարահանվել և «Կայարանի» վերջին՝ ամենակարևոր սերիայում։ Ես միշտ խոսում եմ իր հետ։ Ցանկացած բնագավառում իդեալական հասկանում է ինձ, քանի որ գտել եմ իր հետ շփման ձևը՝ կլինի դպրոցի, կյանքի, պարապմունքների, թե մեկ այլ հարցի վերաբերյալ։ Կարողանում եմ ուղղորդել իրեն գնալ ճիշտ ճանապարհով»,– ասաց դերասանը։

Վստահ եմ՝ շատ–շատ դերասաններ ինձնից հետո սկսեցին թրաշ պահել

Նոր կերպարը մարմնավորելու համար Ալեքսանդրն արտաքին փոփոխություն է արել՝ հրաժարվելով այտամորուսից, որը նկար կերպարի անբաժան մասն էր վերջին տարիներին։

«Այն ժամանակ, երբ սկսեցի մորուք պահել, դերասանական ասպարեզում քչերն էին պահում։ Առաջին անգամ մորուքով հանդես եմ եկել «Կայարան»–ում՝ Առնոյի կերպարով, որը ստիմուլ դարձավ մյուսների համար, որ իրենք էլ կարող են դառնալ այդքան լավը։) Վստահ եմ՝ շատ–շատ դերասաններ դրանից հետո սկսեցին թրաշ պահել։ Հիմա վերադարձել եմ հին կերպարիս։ Շատերն ասում են՝ կարծես,«Աննայի» միջի Վարդանը լինես, իսկ «Աննան» ինձ ու շատ դերասանների փառք բերեց, այլ հարց է՝ ով կարողացավ դա պահել, ով՝ ոչ։ Իրականում փառքը, հարստությունը, արտաքինը․․․ ցանկացած բան, որ մարդն ունի, պետք է կարողանա պահել։ Վստահաբար կարող եմ ասել, որ «Աննան» լավագույնն ու ամենադիտվողն էր հայկական սերիալարտադրության մեջ։ Այն ամենաբարձր ռեյթինգն է ունեցել, և դա չի քննարկվում»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ «Աննայի» Ալեքսանդրը, ամեն դեպքում, 10 տարի ավելի երիտասարդ էր, հիմա՝ այս տարիքում ինքն իրեն ո՞ր կերպարով է ավելի դուր գալիս, Ալեքսանդրը պատասխանեց․ «Ինձ ավելի շատ դուր է գալիս թրաշով։ Արտաքին տեսքի և տարիքի հետ կապված, գուցե, մաշկիս վրա եմ տարբերություն զգում, բայց ոչ շատ։ Այն ժամանակվա համեմատ ես ավելի շատ որպես դերասան եմ տարբերություն նկատում։ Հղկվել եմ։ Վստահ եմ, որ «Աննայում» մարդիկ մեծ մասամբ սիրել են իմ արտաքին տեսքը։ Ինքս իմ դերասանական խաղը չեմ սիրել։ Այն, ինչ ես հիմա եմ անում, լրիվ այլ բան է։ Հիմա է, որ մարդիկ բաժանվել են 2 խմբի՝ մի մասը սիրում է իմ արտաքին տեսքը, մյուս մասը՝ իմ դերասանական խաղը։ Շատ կարևոր է, երբ մարդիկ քեզ նայում են որպես դերասանի, ոչ թե որպես սիրուն տղայի»։

Նա նկատեց, որ մորուքով, թե առանց դրա, իր բոլոր կերպարներում տարբեր կերպ է ներկայացել․«Ամեն դերից առաջ ոճաբանի հետ երկարատև մշակել ենք՝ ինչ նոր կերպար ստանանք։ Իմ հագուստներն էլ չեն կրկնվում, առավելագույնը՝ սև շապիկը կարող եմ կրկին հագնել»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել