Միթենս անունով մի կատու, որը հայտնի է ողջ Նոր Զելանդիայում, ապրում է Վելինգթոն քաղաքում: Կարմրահեր կատուն անգորյան տիպին է պատկանում: Ասում են՝ այս տիպի ներկայացուցիչները տանել չեն կարողանում միայնությունը: Միգուցե հենց դա է պատճառը, որ իթենսը սիրում է երկար զբոսանքներ, շնորհիվ ինչի էլ հայտնի է դարձել ողջ Վելինգթոնում: 

Ի սկզբանե կատուն ապրում էր Օքլենդա բնակավայրում: Կենդանին այնտեղ է խնվել 11 տարի առաջ և անցկացրել կյանքի մեծ մասը: 2018 թ. կատվի սեփականատերը տեղափոխվել է մայրաքաղաք՝ իր հետ վերցնելով Միթենսին և մյուս կատվին՝ Լատեին: Հետաքրքրասեր կենդանիների մոտ ցանկություն է առաջացել քաղաքին ծանոթանալու: Միթենսն սկսել է ամեն օր «գնալ զբոսանքի», իսկ տեղի բնակիչներն աստիճանաբար ճանաչել են կենդանուն և սկսել սիրել: 

Գեղեցիկ կատուն ամեն օր ավելի շատ մարդու ուշադրություն էր գրավում: Որոշ ժամանակ անց մարդիկ անգամ նրան տեսնելիս լուսանկարվում էին կատվի հետ: Բանը հասավ նրան, որ բնակիչները որոշեցին Facebook-ի էջ ստեղծել, որտեղ կպատմեն կատվի արկածների մասին: Միթենսը հայտնի դարձավ նաև համացանցում: Այսօր նրա էջին հետևում է ավելի քան 68,000 մարդ: 

2018 թ. Միթենսը հայտնվեց Վելինգթոնի տոնական ադվենթ-օրացույցի էջին: Մայրաքաղաքի թանգարանում նաև ցուցադրություն կազմակերպվեց՝ նվիրված կատվին ու իր արկածներին: Ցուցադրությունը կրում էր «Փափուկ և հայտնի» անվանումը: Դրանում ներկայացված էին կատվի բազմաթիվ լուսանկարներն ու դիմանկարները, ինչպես նաև քարտեզ, որտեղ նշված էր նրա սիրելի երթևեկելի ուղղությունները քաղաքում: 

Քաղաքային իշխանությունները նշում են, որ Միթենսը դրական ազդեցություն ունի քաղաքացիների վրա, քանի որ վերջիններս կատվին տեսնելիս սկում են ժպտալ և բարձրանում է նրանց տրաադրությունը: Բնակիչների կյանքում նման ազդեցության համար Վելինգթոնի իշխանությունները որոշել են պարգևատրել կատվին: Նախորդ տարվա գարնանը Միթենսին ու նրա տիրոջը հավաստագիր և հատուկ հուշանվեր շնորհվեցին: Հուշանվերը բանալու տեսք ունի և այժմ մշտապես կախված է կատվի վզից: Այն խորհրդանշում է, որ քաղաքի բոլոր փողոցները «պատկանում են» կարմրահեր կատվին: 

Տասը տարի շարունակ Նոր Զելանդիայում անցկացվում է մրցույթ, որի ընթացքում որոշվում է, թե ով է «Տարվա նորզելանդացին»: Այդ կերպ երկրի քաղաքացիները նշում են նորզելանդացիների հաջողությունները: Մրցանակը շնորհվում է վեց կատեգորիայում՝ տեղի հերոս, տարվա նորարար, տարվա նորզելանդացի և այլն: Թեկնածուների ցանկում այս տարի հայտնվել էր նաև Միթենս կատուն, սակայն, ցավոք, նա չկարողացավ երափակիչ փուլ անցնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել