«Հայաստանում բազմաթիվ ընտանիքների համար անցած տարվա սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դեռ չի ավարտվել, այլ ավելի դաժան եւ ցավոտ ընթացք է ստացել։ Այսօր բազմաթիվ ընտանիքներ փնտրում են անհետ կորած իրենց զինծառայողներին, շատերն էլ՝ հույսով սպասում են ադրբեջանական գերության մեջ գտնվող իրենց զավակներին ու հարազատներին։ Թերեւս հնարավոր չէ խոսքերով բնութագրել այն ցավը, որ զգում են մեր հայրենակիցները։ Չէ՞ որ նրանք ամեն օր զգում եւ գիտակցում են այն անմարդկային տանջանքները, որոնց ենթարկվում են իրենց հարազատները ադրբեջանական բանտերում, եւ ամեն անգամ նրանցից մի մասնիկ մահանում է։

Ապրիլի 8-ին տեղեկություն տարածվեց, թե հայրենիք է վերադարձվելու գերիների մի խումբ, սակայն, ինչպես պարզվեց, օդանավը Բաքվից Երեւան ժամանեց առանց ռազմագերիների։ Պատերազմի ավարտից հետո բազմաթիվ անգամներ ադրբեջանական կողմը փորձում է ռազմավարական նշանակության գերակա դիրքեր զբաղեցնել Արցախի մի շարք հատվածներում, ինչպես նաեւ ՀՀ-ին սահմանակից կետերում։ Պարբերաբար ադրբեջանական կողմը խոսում է Կարմիր շուկան վերցնելու մասին, որն ի դեպ, կարեւորագույն նշանակություն ունի դեպի Շուշի տանող ճանապարհը վերահսկելու առումով։ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի պատրաստվում կանգ առնել եւ ամենահարմար միջոցներից մեկը՝ գերիների վերադարձի շահարկումն է...»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել