«Պարզվում է՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում Սամվել Բաբայանի պաշտոնավարումը, պատերազմական ժամանակահատվածի ողբերգական էջերից բացի, նաև այլ հետևանքներ է ունեցել:

«Փաստ» թերթի տեղեկություններով՝ ներկայումս քրեական գործ կա հարուցված 100-120 մլն դրամի կորած կամ ոչնչացված գույքի մասով: Ըստ արցախյան մեր աղբյուրների՝  Բաբայանի պաշտոնավարման 5-6 ամսվա ընթացքում խոշոր վնաս է հասցվել պետությանը, իսկ թե ինչ ելք կունենա այդ քրեական գործը, առավելապես կախված է Հայաստանի իշխանությունների քաղաքական կամքից:

Ինչպես հայտնի է, Սամվել Բաբայանը ներկայումս բնակվում է Հայաստանում և քաղաքական ուժ ստեղծելու խնդիրներով է զբաղված, որի նպատակը նվազագույն ձայներ հավաքելն է, խորհրդարան մտնելն ու Նիկոլ Փաշինյանին աջակցելը՝ կոալիցիա կազմելու կամ ընդդիմություն խաղալու ճանապարհով:

Դրանով պայմանավորված՝ նրա նկատմամբ հարուցված քրեական գործերը, այդ թվում՝ իր պաշտոնավարման ընթացքում պետությանը հասցրած վնասի մասով, իշխանությունները ձգձգում են: Արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, միակ խնդիրը Հայաստանի իշխանությունների համար Արցախի նոր գլխավոր դատախազն է, որը որևէ քաղաքական թիմում չէ և ինքնուրույնություն է դրսևորում՝ փորձում է զերծ մնալ քաղաքական ճնշումներից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել