Armeniasputnik.am-ը գրում է․

Մյասնիկովի խոսքով՝ կորոնավիրուսը 90 տոկոսով սովորական սուր շնչառական հիվանդություն է։

Կորոնավիրուսի դեմ պատվաստումը թույլ է տալիս խուսափել հիվանդության ծանր ընթացքից, ինչպես նաև մահացու ելքից։ Այս մասին հայտնի բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովն ասել է «Պոլնի կոնտակտ» YouTube-յան հաղորդման եթերում։

Ըստ նրա՝ հիվանդությունը կանխել դեռ հնարավոր չէ նույնիսկ պատվաստումների օգնությամբ։

«Պատվաստումը ես համարում եմ որպես հիվանդության ծանր ընթացքից և մահից խուսափելու միջոց։ Եվ այսօրվա դրությամբ սա դեռ հարյուրտոկոսանոց երաշխիք է, քանի որ պատվաստվածներից դեռ ոչ ոք ծանր չի հիվանդացել և չի մահացել», - ասել է նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել