Armsport.am-ը գրում է․

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության հերթական մրցումային օրը 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներակյացնող Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու նվաճեց բրոնզե մեդալ:

Հրում վարժությունում Մկրտչյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց՝ ցույց տալով 212 կգ արդյունք:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ՝ Դավիթ Հովհաննիսյանը զրո ստացավ:

Հիշեցնենք, որ այսօր 81 կգ քաշային կարգում ԵԱ բրոնզե մեդալակիր էր դարձել Լիանա Գյուրջյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել