Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին: 

«Ռեջեփ Թայիփ Էրդողանը բարձր է գնահատել Ռուսաստանի քայլերը իրավիճակի հետագա կայունացման ապահովման, 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շարունակական իրականացման ուղղությամբ: Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ վերջերս ունեցած շփումների արդյունքների մասին: Երկուստեք կարծիք է հայտնվել Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման աշխատանքների ակտիվացման անհրաժեշտության մասին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել