Hraparak.am-ը գրում է.

Մենք տեղեկացրել էինք, որ Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովը առավոտյան հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ հանդիպումից անմիջապես հետո նա ճաշելու էր գնացել Կասկադ՝ «Արցախբանկի» սեփականատեր Արտակ Բալայանի և արցախցի մեծահարուստ Արմեն Բալայանի հետ։ Մեր տեղեկություններով, ճաշից հետո Ռուստամ Մուրադովը հանդիպելու է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է համոզել գերիների ծնողներին, որ իրենց որդիների վերադարձը կախված է ոչ թե իրենից, այլ Մուրադովից, ուստի ճիշտ է, որ նրանք հանդիպեն Մուրադովի հետ։ Մենք տեղեկացանք, որ հանդիպումը կայանալու է ԱԱԾ-ում, մասնակցելու է նաեւ ԱԱԾ տնօրենը։ Գերիների ծնողները հայտարարել են, որ Հայաստանի իշխանություններից ոչ մեկին չեն վստահում և իրենց վերջին հույսը Մուրադովն է մնացել։ 

Սա ուղղակի խայտառակություն է, որ Հայաստանի իշխանությունը սեփական գերիներին վերադարձնելու հարցը ռուս զինվորականի ուսերին է դնում, և փաստացի ձեռքերը լվանում։ Ստացվում է, որ ՀՀ իշխանությունը մինչ օրս մոլորության մեջ էր գցում իր քաղաքացիներին, հիմա արդեն խոստովանում է, որ այլև չի պատրաստվում զբաղվել գերիների հարցով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել