Hraparak.am-ը գրում է.

Մեր տեղեկություններով՝ այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել «Բաց հասարակության հիմնադրամի» (Սորոսի հիմնադրամ) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը։ Թե ինչու է Մինասյանը որոշել հրաժարվել պաշտոնից, որին է շատ տարիներ, այս պահին տեղեկություն չունենք։ Սակայն Սորոսի գրասենյակի հետ առնչություն ունեցող անձինք մեզ փոխանցեցին, որ վերջին ժամանակներում «Սորոսի գրասենյակում» խառն են եղել։

Նշենք, որ նաեւ տեղեկություններ կային, որ Մինասյանը պատերազմից հետո ֆինանսական հաշիվները Հայաստանյան բանկերից տեղափոխել է արտերկիր։ 

Մենք փորձեցինք կապ հաստատել Մինասյանի հետ, սակայն նրա հեռախոսահամարը անջատված էր, անհասանելի էր նաեւ հիմնադրամի կայքում տեղադրված հեռախոսահամարը։ «Բաց հասարակության հիմնադրամի» տնօրենների խորհրդի անդամ Մարիաննա Գրիգորյանից փորձեցինք ճշտել տեղեկությունը, սակայն նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե մեկնաբանություն չի տալիս։

Նշենք, որ այս հիմնադրամի եւ հատկապես Լարիսա Մինասյանի գործունեությունը որոշ հասարակական-քաղաքական գործիչներ կործանարար են համարում Հայաստանի համար, որոշ ժամանակ առաջ այս հիմնադրամի մուտքի առջեւ բողոքի ակցիաներ էին տեղի ունենում։ Պայքարը ղեկավարում էր «Վետօ» շարժումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել