Pastinfo.am-ը գրում է.

Անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատներն այս պահին զրուցում են ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։ Նշենք, որ անհետ կորած և գերության մեջ գտնվող զինծառայողների՝ ՊՆ շենքի մոտ հավաքված հարազատները և ոստիկանները թույլ չեն տալիս մոտ հեռավորությունից նկարահանում իրականացնել, ուստի՝ այս պահին հայտնի չէ, թե ինչ են զրուցում ծնողները՝ ոստիկանապետի հետ։

Իրավիճակը շարունակում է լարված մնալ, զինծառայողների հարազատներից մեկը հայտարարեց՝ իբրև ասելու բան ունեն, որ մի հատ էլ խոսում են։

«Էդքան ձեր ջանի մասին մտածում եք, բա մեր երեխե՞քը》,֊հայտարարեց նա։
Ծնողներն այս պահին վրդովված են։ Նրանցից մեկը նշեց, որ իրենց միակ պահանջը՝ իրենց որդիներին հայրենիք վերադարձնելն է և մնալու են մինչև վերջ։

Հիշեցնենք, որ երեկվանից ծնողները փակել են, շղթայել ՊՆ-ի բոլոր երեք մուտքերը՝ հանդիպում պահանջելով պաշտպանության նախարարի ու ԳՇ պետի հետ։

Նշենք, որ այս պահին իրավիճակը ՊՆ֊ի մոտ լարված է, տեղում մեծ թվով ոստիկաններ են։ Ծնողները դարպասների մոտ էին, քաշքշել են դրանք ու մի մասը պոկել։ ՊՆ է եկել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել