Տեղի է ունեցել ԵՊՀ դասախոս, Սոցիոլոգ, Սոցիալական հետազոտությունների փորձագետ, Մարքեթինգային հաղորդակցությունների առաջատար մասնագետ Լիլիթ Շաքարյանի «Բրենդի կառավարում» առաջին հյալեզու մասնագիտական գրքի շնորհանդեսը։

Լիլիթի խոսքով` գիրքը նախատեսված է սոցիոլոգիայի, տնտեսագիտության, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների ու նշված կամ հարակից բնագավառներում առարկաներ դասավանդող դասախոսների համար, ինչպես նաև՝ բիզնես խորհրդատվության, մարքեթինգի, բրենդինգի, PR տեխնոլոգիաների բնագավառի մասնագետների համար:

Գրքում ներկայացվում են բրենդ հայեցակարգի առանցքային յուրահատկություններն ու կառուցվածքը, ծագման պատմական նախադրյալներն ու զարգացման ընթացքը, ինչպես նաև բրենդի ճարտարապետության կառուցման տեխնոլոգիաներն ու կառավարման ուղիները:

Ինչո՞ւ Բրենդինգ և ինչու ուսումնական ձեռնարկ:

Հայաստանյան գիտությունը անհրաժեշտ է զարգացնել, իսկ դա հնարավոր է անել միայն հայալեզու գրականության ստեղծմամբ, քանի որ եթե մենք ուզում ենք կրթությունը դարձնել մրցունակ համաշխարհային ասպարեզում, ապա նաև պետք է ունենանք մրցունակ գրականություն, որը պետք է ստեղծվի տարբեր ոլորտների մասնագետներիս կողմից:

Իսկ ինչու Բրենդինգ, որովհետև Բրենդինգը  ամենաակտուալ գիտությունն է, քանի որ այսօր Բրենդավորման են ենթարկվում ոչ միայն պրոդուկտները, այլև անձերից սկսած և երկրներով վերջացրած ցանկացած գործընթաց բրենդավորվում է: Այսօրվա իրականությունում որպեսզի ստեղծենք մրցունակ երկիր, նախևառաջ պետք է ունենանք Բրենդավորված Երկիր:

Ի՞նչպես հասկացա, գրքի ստեղծումը ձեր տարիների կուտակած փորձի արդյունքն է, արդյոք այս ամենը շարունակական բնույթ է կրելու:

Այո գրքի նախաձեռնությունը լինելու է շարունակական և իմ կողմից մոտ ապագայում լույս կտեսնեն նաև այլ մասնագիտական հայալեզու գրքեր:

Ի՞նչ դեր կունենա ձեր գիրքը կրթական գործընթացում:

Գիրքը կավելացնի հայալեզու գրականության ցանկը, որի կարիքը շատ կար, կհեշտացնի ուսումնառության գործընթացը և ուսանողները կկարողանան մայրենի լեզվով գիտություն ուսումնասիրել: Ինչպես նաև կհաղթահարվի լեզվի բարիերը կրթական ոլորտում, լեզվի խոչընդոտի հաղթահարումը բերում է կրթության որակի բարձրացմանը: Գիրքը նաև ներառել է հայկական իրականությունից օրինակներ  և հայկական իրողության վերլուծություններ, որը ավելի հասկանալի է դարձնում ողջ գործընթացը:

Որպես ոլորտի մասնագետ ի՞նչն եք կարևորում մասնագիտական որակները կատարելագործելու համար և ձեր անձնական հաջողություններից և ձեռքբերումներից ելնելով, ինչ խորհուրդներ կտաք ձեր ուսանողներին:

Մասնագիտական առաջընթացի համար առաջինը պետք են տեսական ամուր հիմքեր ինչպես նաև մասնագետը պետք է տեսականորեն գեր զինված լինի և հստակ պատկերացնի գիտության բոլոր առանձնահատկությունները,այնուհետև այդ ամենը պետք է իր պրակտիկ կիրառությունը գտնի տվյալ ոլորտում: Այսինքն ես խորհուրդ եմ տալիս կիրառել տեսական գիտելիքները նաև պրակտիկայում և չդադարել իրականացնել մասնագիտական ուսումնասիրություններ:

Կցանկանա՞ք որպեսզի Ձեր երեխաներիը ընտրեն  ձեր մասնագիտական ուղին։

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ընտրի մասնագիտական ուղի, որն իրեն է առավել հոգեհարազատ։ Յուրաքանչյուր մասնագիտություն իր արժեքն ու դերն ունի հասարակության համար, և ինձ համար չկան լավ ու վատ մասնագիտություններ, այլ կան իրենց գործի գիտակ մասնագետներ և միջակություններ, ովքեր չկարողանալով կայանալ մասնագիտական ոլորտում առաջ են բերում մասնագիտության լավ կամ վատ լինելու արդարացումը։

Կարծում եմ ծնողներն անշուշտ պետք է օգնեն իրենց զակակներին մասնագիտական կողմնորոշման գործընթացում՝  ներկայացնելով յուրաքանչյուր մասնագիտության առավելություններն ու դժվարությունները, սակայն վերջնական ընտրությունը պետք է կայացնեն երեխաները։ Իմ բալիկները դեռ փոքր են մասնագիտական ընտրության վերաբերյալ դատողություններ անելու համար, սակայն մանկական խաղերում իրենց մոտ զգացվում է հետաքրքրություն բժշկի մասնագիտության հանդեպ։

Ո՞րն է ձեր կարգախոսը։

Թերևս հաղորդումներից մեկում ես նշել եմ, որ մենք մշտապես պետք է սովորենք, քանի որ ինչպես ասում էր հին հույն փիլիսոփա Սոկրատը ես գիտեմ որ ոչինչ չգիտեմ։ Սա այն բանի մասին է , որ ինչքան շատ բան ենք մենք սովորում, հասկանում ենք գիտելիքի աշխարհի անսահմանափակությունը և անվերջ սովորելու ցանկությունը։

                                                                                             Նելլի Անդրեասյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել