Ճապոնացիները մշտապես տարբերվել են մյուս ազգերից։ Նրանք կյանքին այլ աչքերով են նայում, ունեն հստակ հավատալիքներ ու ավանդույթներ։ Ճապոնացիները խիստ սնահավատ են. այն ամենը, ինչ մեզ սովորական է թվում, նրանց համար կարող է վատ նշան համարվել։ Եթե ոտք դնեք ճապոնացու տուն, ապա կնկատեք սեղանին դրված գեղեցիկ ամանով աղ։ Դրանք տեղադրում են յուրաքանչյուր ննջասենյակում և անգամ լոգարանում։

Պարզ և բոլորիս անհրաժեշտ մթերքը՝ աղը, հնագույն ժամանակներից ի վեր մեծ նշանակություն է ունեցել։ Այսօր այն մատչելի է և հասանելի բոլորին, սակայն նախկինում համարվում էր ամենաթանկարժեք մթերքներից մեկը։ Աղն օգտագործում էին ոչ միայն խոհանոցում, այլև ծիսակատարությունների ժամանակ։ Ճապոնացիները շարունակում են հավատալ, որ աղն ունակ է փրկելու բացասականից և օգնում է պահանել տան դրական էներգետիկան։

Սակայն քանի որ խոսքը գնում է Ճապոնիայի մասին, առանց էսթետիկայի առաջ անցնել հնարավոր չէ։ Ճապոնացիները հասարակ ամանների մեջ չեն դնում աղը, այլ դրանք բերում գեղեցիկ բրգաձև տեսքի՝ մի փոքր թրջելով ջրով։ Երկրում անգամ վաճառվում են հատուկ գդալիկներ և ֆորմաներ, որոնք աղին անհրաժեշտ ձև են տալիս։

Որքան շատ աղ կա սենյակում, այնքան, ըստ տան տիրոջ, բացասական ուժեր կան տանը։ Շատերը աղը դնում են հենց մուտքի մոտ, դռների և պատուհանների մոտ, քանի որ բացասական ուժերը հենց այնտեղից են մտնում տուն։

Ճապոնիայում համարում են, որ յուրաքանչյուր ոք, ով մտնում է տուն, պետք է մուտքի մոտ թողնի ամեն բացասականը և տխրությունը, որոնք էլ կկլանի աղը։ Աղի բուրգերի կհանդիպեք նաև հասարակական վայրերում՝ սրճարաններում ու ռեստորաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել