Որոշ ավանտյուրիստներ երբեք չեն դադարի հավատալ ժամանակի մեջ տեղաշարժին ու այլ խորհրդավոր երևույթների, որոնք ապացուցել չեն կարող։

Վերջերս Նորվեգիայում հայտնաբերվել է միստիկ «ժամանակի ծանրոց», որը թողնվել է Օտտո Յոհան Նիգարդի կողմից իր հետներդներին։ Դրա վրա նա նշել է, որ ծանրոցը հարկավոր է բացել 2012 թ.։ Վեջինս հանդիսավոր կերպով բացվել է, և սկզբում թվում էր, թե դրանում հետաքրքրություն ներկայացնող ոչինչ չկա։ Զարմանալի և գովելի էր, որ ծանրոցը հնարավոր է եղել պահպանել երկու համաշխարհային պատերազմների ընթացքում։

Ծանրոցի ներսում 1912 թ. թերթեր և 1914 թ. պարբերականներ կային։ Այսինքն՝ դրանք թողարկվել են ծանրոցի կնքումից երկու տարի անց։ Թերթերի կողքին կային նաև այլ թղթեր և գրառումներ Նորվեգիայից գաղթյալների մասին, որոնք ուղևորվել են ԱՄՆ։ Այն, որ ծանրոցը տղամարդու կողմից կնքվելուց հետո չի բացվել, ապացուցել են կրիմինալիստները մանրամասն փորձաքննություններից հետո։ Այսօր ծանրոցի պարունակությունը գտնվում է թանգարանում, սակայն ոչ ոք այդպես էլ չի հասկացել, թե դրանում ինչպես են ապագայի թերթեր ու պարբերականներ հայտնվել։

Մեկ այլ տղամարդ 2000 թ. հանկարծակի հայտնվեց և անհետացավ։ Նա ակտիվորեն շփվում էր համացանցի օգտատերերի հետ և պատմում, որ եկել է 2036 թվականից։ Վստահեցնում էր, որ ամերիկացի զինվոր է, որը մասնակցում է ժամանակի մեջ տեղաշարժման ծրագրի։ Սկզբում կարելի էր մտածել, որ նա հերթական ֆանտազյոր է, որի նմաններին համացանցում շատ կարելի է հանդիպել։ Սակայն երբ Ջոն Թայթորը սկսեց պատմել ԱՄՆ պատմությունից որոշ մանրամասներ, ինչպես նաև ապագայի մեքենայի մասին, կարծիքները փոխվեցին։ Տղամարդն ապագայի պատմություններ էր պատմում, որոնք 2000 թ. ապրող մարդկանց անհայտ էին։ IBM 5100 համակարգչի մասին էր պատմում, որը, սակայն, հայտնի դարձավ միայն 2007 թ.։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել