Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Քուվեյթի իր գործընկեր շեյխ Ահմեդ Նասիր Մոհամեդ աս Սաբահի հետ հանդիպման ժամանակ խոսել է Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում և Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք «Անադոլու» գործակալությունից:

«Ղարաբաղում հրադադարը լավ հնարավորություն է: Տարածաշրջանում բարեկեցություն ապահովելուն զուգահեռ` մենք հնարավորություն ունենք իրականացնել կարևոր նախագծեր և կարգավորել հարաբերությունները: Եթե Հայաստանը դրան դրական արձագանքի, ապա Հարավային Կովկասը հետագայում կարող է դառնալ խաղաղության և կայունության տարածաշրջան»,-հայտարարել է Չավուշօղլուն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել