168.am-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը, վարչապետի պաշտոնը ստանձնելու օրվանից առիթը բաց չէր թողնում քննադատելու «նախկին ահավոր բարքերը», «քավոր-սանիկ, խնամի-ծանոթ» սկզբունքների օգտագործումը, բայց, արի ու տես՝ «ինչ որ ներելի չէ եզին, ներելի է Զևսին»:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ Փաշինյանի քավոր, 2018 թվականի հայտնի իրադարձություններից մեկ տարի անց Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ:

168.am-ը Հայկ Ղալումյանի եղբայր, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ դիրքորոշում ունի այս նշանակման առնչությամբ՝ հաշվի առնելով, որ որոշումը լայնորեն քննարկվում է, քանի որ վարչապետը տարբեր առիթներով հավաստիացնում էր՝ «քավոր-սանիկ» կապերը չեն օգտագործվելու:

Ի պատասխան՝ Վահե Ղալումյանն ասաց. «Վարչապետի կայացրած որոշումն է, որը մեկնաբանելու կարիք չեմ տեսնում:

Ես համոզված եմ, որ այդ նշանակման մեջ առաջնահերթությունը քավոր-սանիկ հարաբերություններին չի տրվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել