Հայաստանում ապրիլի  8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1231 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 200 129-ի: 


Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 3675 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք: Ապրիլի  8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 940 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 32 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4615-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 816 է, ընդհանուր առողջացածներինը՝ 179 043, փաստացի բուժվողներինը՝ 16 471 (մեկ օրում ավելացել է 383-ով): Մեկ օրում արվել է 4943 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 889 872 թեստ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել